15:41  ,  26 հուլիսի, 2014

Ֆալկաոյի աշխատավարձը «Ռեալում» կրկնակի կկրճատվի

Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն համաձայն է աշխատավարձի կրկնակի կրճատման, միայն թե տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է AS-ը: Արքայական ակումբը ցանկանում է մեկ տարվա վարձավճարով ձեռք բերել ֆուտբոլիստին, որը հունվարին ստացած ծանր վնասվածքից հետո խաղադաշտ դուրս չի եկել: «Մոնակոյում» Ֆալկաոն ստանում է տարեկան 14 միլիոն եվրո:

Գործարքը տեղի կունենա, եթե «Ռեալում» վստահ լինեն, որ Ֆալկաոն պատրաստ է խաղալ մրաշրջանի մեկնարկից: Մեկ տարվա վարձավճարը կկազմի 12 միլիոն եվրո: Հետագայում Ֆալկաոյի տրանսֆերը գնելու համար «Ռեալը» կավելացնի եւս 33 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում