15:28  ,  26 հուլիսի, 2014

Կավանին ՊՍԺ-ի հետ չի մեկնել Հոնկոնգ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին թիմի հետ չի մեկնել Հոնկոնգ, որտեղ փարիզյան ակումբը կանցկացնի մարզումներ եւ հանդիպումներ, հաղորդում է leparisien-ը:

Սպասվում է, որ Էդինսոն Կավանին կհեռանա ՊՍԺ-ից: Տրանսֆերից ստացված գումարով ֆրանսիական ակումբը մտադիր է գնել Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիային:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Կավանիի տրանսֆերի համար վճարել 64 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում