11:51  ,  26 հուլիսի, 2014

«Բարսելոնան» հրաժարվել է Արգենտինայի հավաքականի պաշտպանի տրանսֆերից

Կատալոնական «Բարսելոնան» եւ պորտուգալական «Սպորտինգը» չեն կարողացել համաձայնության գալ Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոյի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 15 միլիոն եվրո, սակայն պորտուգալացիները նրա համար ցանկանում են ստանալ 25 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում անցկացրած 28 խաղում Ռոխոն դարձել է 6 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում