00:50  ,  26 հուլիսի, 2014

Նեյմարը վերադարձել է Բարսելոնա

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայրենիքից վերադարձել է Բարսելոնա, հաղորդում է mundodeportivo-ն: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի փլեյ-օֆֆին մասնակցած ֆուտբոլիստների արձակուրդը «Բարսելոնայում» ավարտվում է հուլիսի 28-ին: Առաջիկա հանգստյան օրերը Նեյմարը կանցկացնի Իբիցայում:

Նշվում է, որ աշխարհի առաջնության ժամանակ ողնաշարի վնասվածք ստացած Նեյմարի ապաքինումն ընթանում է արագ տեմպով եւ արդեն օգոստոսին նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ:

Լուսանկարում՝ Նեյմարը Բարսելոնայի օդանավակայանում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում