21:50  ,  23 հուլիսի, 2014

«Ռեալը» մտադիր է հրաժեշտ տալ չորս ֆուտբոլիստների

Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է հրաժեշտ տալ եւս չորս ֆուտբոլիստների, հաղորդում է Daily Mail-ը։

Արքայական ակումբը հույս ունի տրանսֆերի հանել իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին, կիսապաշտպան Իսկոյին, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։

Դի Մարիան մոտ է ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելուն, Լոնդոնի «Արսենալը» Կասիլյասին ձեռք բերելու առաջարկ է արել, իսկ անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Բենզեմայի եւ Իսկոյի ծառայություններով։

Հիշեցնենք, որ ամռանը «Ռեալից» հեռացել է բրազիլացի կիսապաշտպան Կասեմիրոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբի կհեռանա նաեւ գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում