Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Բոյան Կրկիչը տեղափոխվեց «Սթոք Սիթի», հայտնում է անգլիական ակումբի կայքը:
23-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Տրանսֆերը կազմել է 2 միլիոն եվրո: Կրկիչը հուլիսի 22-ին մեկնել է Գերմանիա, որտեղ հավաք է անցկացնում «Սթոք Սիթին»:
Նախորդ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը վարձավճարով խաղում էր Ամստերդամի «Այաքսում», որի կազմում մասնակցեց Հոլանդիայի առաջնության 24 խաղի՝ խփելով 4 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում