17:15  ,  22 հուլիսի, 2014

Պաշտոնական․ Խամես Ռոդրիգեսը 6 տարվա պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելու մասին։

Հուլիսի 22-ին 23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել Արքայական ակումբում, որի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։

Խամեսի տրանսֆերը կկազմի 80 միլիոն եվրո, իսկ «Ռեալում» կոլումբացու տարեկան աշխատավարձը կլինի 7 միլիոն եվրո:

Ռոդրիգեսը 2013-ին պորտուգալական «Պորտուից» էր տեղափոխվել «Մոնակո», որը նրան գնել էր 45 միլիոն եվրոյով։ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության նա 6 գոլով ճանաչվել էր լավագույն ռմբարկու եւ ամենագեղեցիկ գոլի հեղինակ։ 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում