18:18  ,  19 հուլիսի, 2014

Լեմպարդը պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ եւ կտեղափոխվի Ավստրալիա

Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի MLS-ի նորաստեղծ ակումբ «Նյու Յորք Սիթիի» հետ, գրում է BBC-ն:

Անգլիայի հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստը իսպանացի Դավիդ Վիլյայից հետո կդառնա ամերիկյան ակումբի երկրորդ աստղային նորեկը: Մինչեւ MLS-ում ելույթները սկսելը «Նյու Յորք Սիթին» Լեմպարդին վարձավճարով կտրամադրի ավստրալական «Մելբուրնին»:

Անգլիացին 2001-ից էր խաղում «Չելսիում», որի կազմում անցկացրեց 13 մրցաշրջան՝ նվաճելով նույնքան տիտղոս: Նա ազատ գործակալի կարգավիճակով լքեց լոնդոնյան ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում