23:49  ,  18 հուլիսի, 2014

Զլատան Իբրահիմովիչն անցել է լիարժեք մարզումների (ֆոտո)

Ֆուտբոլի Շվեդիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերսկսել է լիարժեք մարզումները փարիզյան ակումբում, որը նոր մրցաշրջանում պետք է պայքարի Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար: 32-ամյա ֆուտբոլիստը մարզումներից լուսանկար է տեղադրել Ինստագրամում:

Իբրահիմովիչն առայժմ միայնակ է մարզվում, քանի որ Շվեդիայի հավաքականը բաց թողեց աշխարհի առաջնությունը, իսկ ակումբակիցներն իրենց հավաքականների կազմում մասնակցել են աշխարհի առաջնությանը եւ առայժմ արձակուրդում են:

Ֆրանսիայի անցած առաջնության 33 հանդիպումներում Զլատան Իբրահիմովիչը խփել է 26 գնդակ, կատարել է 11 գոլային փոխանցում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում