Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել բոլոր արգենտինացիներին, որոնք աշխարհի առաջնության եզրափակիչից հետո չնայած հիասթափությանը շարունակում են երկրպագել եւ աջակցել ազգային հավաքականին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ մենք ստանում ենք եզրափակիչից հետո: Հաճելի է տեսնել, թե ինչպես է ամբողջ Արգենտինան երկրպագում մեր թիմին: Այժմ մենք ունենք նոր նպատականեր, որոնք նույն համառությամբ կձգտենք իրագործել: Շնորհակալություն բոլորին»,- սոցիալական ցանցում գրել է Մեսին:
Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինան լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում