23:09  ,  16 հուլիսի, 2014

«Բարսելոնայի» պաշտպանը սրտի խնդիրներ ունի

«Բարսելոնայի» պաշտպան Ադրիանուն սրտի խնդիրներ ունի եւ բաց կթողնի առնվազն մինչեւ վեց շաբաթ, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը: 29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի մոտ առողջական խնդիրներ են ախտորոշվել նախամրցաշրջանային մարզումների եւ բուժզննման ժամանակ:

Պաշտպանը չի կարողանա մարզվել ընդհանուր խմբի հետ եւ կանցնի անհատական ծրագրի՝ բաց թողնելով նաեւ ստուգողական հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով