16:32  ,  12 հուլիսի, 2014

Լուիս Սուարեսի պաշտոնական շնորհանդեսը «Բարսելոնայում» վտանգված է

Անգլիական «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի պաշտոնական շնորհանդեսը «Բարսելոնայում» հնարավոր է՝ տեղի չունենա, քանի որ ՖԻՖԱ-ի որակազրկումը տարածվում է որեւէ ֆուտբոլային գործունեության վրա, հաղորդում է AS-ը:

Աշխարհի առաջնության խաղում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսին արգելված է չորս ամիս առնչություն ունենալ ֆուտբոլին: ՖԻՖԱ-ն առանձին հայտարարությամբ թույլատրել էր Սուարեսին տեղափոխության համար անհրաժեշտ բուժզննում անցնել, նաեւ անհատական մարզումներ: Հուլիսի 11-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Ուրուգվայի հավաքականի 27-ամյա հարձակվողի տրանսֆերի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում