09:56  ,  12 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Անխել Դի Մարիան աշխատել է գնդակով

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար կիսապաշտպան Անխել Դի Մարիան աշխարհի առաջնության եզրափակիչից երկու օր առաջ արդեն մարզվել է գնդակով: Բելգիայի հետ խաղում մկանային վնասվածք ստացած Դի Մարիայի մասնակցությունը աշխարհի առաջնության եզրափակիչին համարվում էր անհնար, սակայն նրա վերականգնումը ընթանում է արագ տեմպով եւ չի բացառվում, որ Դի Մարիան կկարողանա մասնակցել Գերմանիայի դեմ խաղին, գրում է A Bola-ն: Ֆիզիթերապեւտների հսկողությամբ մարզվող ֆուտբոլիստը մեծացրել է մարզումային ծանրաբեռնվածությունը:

Գերմանիա - Արգենտինա եզրափակիչը հուլիսի 13-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով