Բրազիլիայի հավաքականի ֆանատները գերմանացիների դեմ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության կիսաեզրափակիչի խաղի ժամանակ Սան Պաուլուում այրել են Բրազիլիայի դրոշը, հաղորդում է @2014WC_Brazil թվիթերյան էջը:
Բրազիլացիները նման քայլի են դիմել Բելու Օրիզոնտիում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո, երբ Գերմանիայի թիմը հաղթում էր 5:0 հաշվով:
Բացի այդ, հանդիպումից հետո ստադիոնում գտնվող ֆանատները սուլում էին բրազիլացի ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ բրազիլացիները խայտառակ պարտություն կրեցին 1:7 հաշվով: Դա Բրազիլիայի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն էր աշխարհի առաջնություններում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում