00:26  ,  28 հունիսի, 2014

Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը կհետազոտվի Հռոմում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կմեկնի Հռոմ եւ աջ ծնկահոդի արտրոսկոպիա կանցնի պրոֆեսոր Մարիանիի հիվանդանոցում, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Գերմանիայում «Սպարտակի» մարզումային հավաքին միացած Յուրա Մովսիսյանն աջ ծնկահոդում ցավեր է ունեցել եւ հունիսի 30-ին Իտալիայի մայրաքաղաքում կայանալիք հետազոտումից հետո կլինի ստույգ ախտորոշում եւ վերականգնման ժամկետներ: Այդ մասին նշել է «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը:

Յուրա Մովսիսյանը ծնկահոդի ցավեր զգացել է հունիսի 6-ին Մայնցում կայացած Գերմանիայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է գերմանացիների հաղթանակով՝ 6:1:

Ավելի վաղ, ռուսական մամուլում նշվել էր, որ Յուրա Մովսիսյանը կվիրահատվի եւ խաղադաշտ կվերադառնա միայն 2015 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով