17:43  ,  3 հունիսի, 2014

Պատանեկան «Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը՝ 1/8 եզրափակիչում է

Փարիզի «Ռոլան Գարոսի» կորտերում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարում հաջող է հանդես գալիս ռուսաստանցի Կարեն Խաչանովը: Ազգությամբ հայ մարզիկը դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Նա 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ալեքս Ռիբակովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար 18-ամյա Խաչանովը կմրցի բրազիլացի Մարսելո Զորմանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով