14:35  ,  3 հունիսի, 2014

«Սպարտակի» սեփականատերը սուր քննադատության է ենթարկել Կարպինին

Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի ղեկավար Լեոնիդ Ֆեդունը քննադատել է ռուսական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին։ Նրա խոսքով՝ Կարպինը չափազանց վատ է օգտագործել տրանսֆերային բյուջեն։

«Կարպինը վատնել է 250-ից 280 միլիոն եվրո։ Այդ գումարով կարելի էր ձեռք բերել երեք Հալկերի։ Սակայն ընկնող օդաչուն մնում է ընկնող օդաչու։

Կարպինի ժամանակ բյուջեն աճեց երեք անգամ, իսկ արդյունքը՝ ոչ։ Այո, երկու անգամ դարձել էինք Ռուսաստանի փոխչեմպիոն, սակայն նույն արդյունքի էինք հասել ավելի քիչ գումարով։

Նա ձեռք էր բերում ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերին դեմ էի։ Կարպինը վստահեցնում էր, որ նրանց հետ կդառնանք չեմպիոն։ Անուններ չեմ տա, սակայն նրանցից մի քանիսը դեռ թիմում են»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով