16:50  ,  21 մայիսի, 2014

Լուիս Էնրիկեի տրանսֆերային նպատակները «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կազմել է կատալոնական ակումբի տրանսֆերային ցուցակը:

Sport.es-ի համաձայն՝ 44-ամյա մասնագետն իր թիմում ցանկանում է տեսնել «Մալագայի» արգենտինացի դարպասապահ Վիլի Կաբալյերոյին, ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին, Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի խաղացող Դավիդ Լուիսին, իտալական «Ֆիորենտինայի» կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոյին եւ Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Արտուրո Վիդալին ու Ֆերնանդո Լյորենտեին:

Բացի այդ, «Բարսելոնան» մտադիր է վերադարձնել Ռաֆայել Ալկանտարային («Սելտա») եւ Ժերար Դեուլոֆեուին («Էվերտոն»), ովքեր վարձավճարով են հեռացել կատալոնական ակումբից:

Ավելի վաղ Իսպանիայի փոխչեմպիոնը գնել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում