17:06  ,  24 փետրվարի, 2012

Ֆիլ Նեւիլը՝ Անգլիայի երիտասարդական հավաքականի մարզիչ

Անգլիական «Էվերտոնի» ավագ Ֆիլ Նեւիլն Անգլիայի երիտասարդական հավաքականի մարզիչների հետ միասին թիմին կնախապատրաստի Եվրո-2013-ի ընտրական փուլի Բելգիայի հետ հանդիպմանը, հայտնում է BBC-ն։

Այս որոշումը կապված է Ստյուարտ Պիրսի տեղափոխության հետ։ Հիշեցնենք, որ Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը ժամանակավորապես կատարում է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները։

Նեւիլի հետ երիտասարդական թիմում կաշխատեն Բրայան Իստվիկը եւ պատանեկան հավաքականի (Մ-17) գլխավոր մարզիչ Ջոն Պիկոկը։

Անգլիայի երիտասարդական հավաքականը Եվրո -2013-ի ընտրական մրցաշարում 5-րդ տուրից հետո վաստակել է 12 միավոր եւ գլախավորում է 8-րդ խմբի մրցաշարային աղյուսկը։ Բելգիացիները 4 միավորով երկրորդն են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում