Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը կարող է գլխավորել Լեւերկուզենի «Բայերը», փոխանցում է Daily Mail-ը։
Այժմ գերմանական ակումբը գլխավորում է Սաշա Լեւանդովսկին, ում պայմանագիրն ավարտվում է ամռանը, իսկ «Բայերի» ղեկավարությունը կարող է չերկարաձգել այն։
Բունդեսլիգայի 31-րդ տուրից հետո «Բայերն» ունի 54 միավոր եւ զբաղեցնում է չորրորդ տեղը։
Հիշեցնենք, որ Մոյեսը պաշտոնանկ էր արվել ապրիլի 22-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում