12:05  ,  22 ապրիլի, 2014

Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Դեւիդ Մոյեսին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսին, փոխանցում է Անգլիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Շոտլանդացի մասնագետն անգլիական ակումբում աշխատեց 10 ամիս։ Նրա պայմանագիրը նախատեսված էր 6 տարվա համար։

«Ակումբը ցանկանում է պաշտոնապես հայտարարել իր երախտագիտության մասին Մոյեսի կողմից կատարած բարդ աշխատանքի եւ ցուցադրած ազնվության եւ անկեղծության համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում պարտվել է 11 խաղում եւ զբաղեցնում է 7-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում