Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը որոշել է հանդես գալ ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականում: Այդ մասին հայտնել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը, փոխանցում է 7sur7.be-ն:
Ավելի վաղ 19-ամյա Յանուզայը հրավիրվել էր նաեւ Կոսովոյի հավաքական, որին մերժել էր: Բելգիայում ծնված ֆուտբոլիստի ընտանիքի մեծ մասը Կոսովոյից է: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 24 խաղի, դարձել է 4 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում