«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանն ընտրեց Բելգիայի հավաքականը

21:22   23 ապրիլի, 2014

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը որոշել է հանդես գալ ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականում: Այդ մասին հայտնել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը, փոխանցում է 7sur7.be-ն:

Ավելի վաղ 19-ամյա Յանուզայը հրավիրվել էր նաեւ Կոսովոյի հավաքական, որին մերժել էր: Բելգիայում ծնված ֆուտբոլիստի ընտանիքի մեծ մասը Կոսովոյից է: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 24 խաղի, դարձել է 4 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։