19:18  ,  23 ապրիլի, 2014

Կրոս․ Գվարդիոլան շատ բան գիտի «Ռեալի» խաղի մասին

Չեմ կարծում, որ «Ռեալը» կարող է մեզ զարմացնել։ Գվարդիոլան շատ բան գիտի Արքայական ակումբի խաղի մասին եւ մեզ խորհուրդներ է տվել, ասել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը։ 24-ամյա ֆուտբոլիստը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպման մասին 

«Ռեալը» ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար։ Այդ ցուցանիշով մեր մրցակիցը լավագույններից է աշխարհում։ Այդ պատճառով ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել զգոնությունը։

Արտագնա խաղում մեզ հարկավոր է մեկ կամ երկու գնդակ խփել։ Մեզանից յուրաքանչյուրը կանի ամեն ինչ՝ եզրափակիչում հայտնվելու համար։ Այդ մասին կարող եք չանհանգստանալ»,- Կրոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում