19:55  ,  22 ապրիլի, 2014

Bild-ի եւ Kicker-ի գնահատականը Հենրիխ Մխիթարյանի խաղին

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մայնցի» դեմ Բունդեսլիգայի 31-րդ տուրի մրցավեճում ցուցադրած խաղի համար գերմանական Kicker-ի եւ Bild-ի կողմից արժանացել է 2 գնահատականի:

Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով ստացել է 1 (Bild) եւ 1.5 (Kicker) գնահատականները:

Հիշեցնենք, որ «Մայնցի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բորուսիան» հաղթել էր 4:2 հաշվով: Ruhrnachrichten.de-ի վարկածով 25-ամյա կիսապաշտպանն ընդգրկվել էր տուրի խորհրդանշական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով