Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ruhrnachrichten.de-ի կազմած ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 25-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 2 գնահատականին։
Լավագույն 11 ֆուտբոլիստների թվում է նաեւ դորտմունդցիների եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը։ Խորհրդանշական հավաքականում չեն ընգրկվել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մայնցի» դեմ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվել է 80-րդ րոպեին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում