15:33  ,  21 ապրիլի, 2014

«Ռեալ» - «Բավարիա» հանդիպման գլխավոր մրցավարը Հովարդ Վեբն է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ առաջին հանդիպումը կսպասարկի բրիտանական մրցավարական բրիգադը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Ապրիլի 23-ին կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Հովարդ Վեբը։ Նրա օգնականները կլինեն Մայքլ Օլիվերը եւ Էնտոնի Տեյլորը։ Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի «Աթլետիկո» - «Չելսի» հանդիպման գլխավոր մրցավարն է Յունաս Էրիքսոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում