01:25  ,  21 ապրիլի, 2014

Սոլոմոն Կվերկվելիա. Յուրա Մովսիսյանը շատ ուժեղ հարձակվող է

Կազանի «Ռուբինի» վրացի պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հասցեին:

«Մովսիսյանը շատ ուժեղ հարձակվող է: Նրա դեմ պայքարում Նավասն օգնում էր ինձ՝ հաճախ ապահովագրելով: Կարծում եմ՝ լավ խաղացինք նրա դեմ»,- Կվերկվելիայի խոսքը մեջբերում է «БИЗНЕС Online»-ը:

Հիշեցնենք, որ Կազանում կայացած խաղի հաշիվը գեղեցիկ հարվածով բացել էր Յուրա Մովսիսյանը, ով 14-րդ գոլն էր խփել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում