«Սանդերլենդից» ապրիլի 19-ին կրած պարտությունը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար առաջին տնային անհաջողությունն էր անգլիական Պրեմյեր լիգայում:
Նախկինում Մոուրինյոյի գլխավորած «Չելսին» Անգլիայի առաջնությունում երբեք չէր պարտվել Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադինում, գրում է Daily Mail-ը:
«Ստեմֆորդ Բրիջում» պորտուգալացի մասնագետի անպարտելիության շարքը հասել էր 77 խաղի: Մինչեւ այս լոնդոնցիները նրա գլխավորությամբ տարել էին 61 հաղթանակ՝ 16 խաղ ավարտելով ոչ ոքի:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսիում» աշխատել է 2004-2007-ը՝ լոնդոնյան ակումբ վերադառնալով այս մրցաշրջանից առաջ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում