Պրեմյեր լիգա. Մոուրինյոյի «Չելսին» առաջին անգամ պարտվեց «Ստեմֆորդ Բրիջում»

23:10   19 ապրիլի, 2014

«Սանդերլենդից» ապրիլի 19-ին կրած պարտությունը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար առաջին տնային անհաջողությունն էր անգլիական Պրեմյեր լիգայում:

Նախկինում Մոուրինյոյի գլխավորած «Չելսին» Անգլիայի առաջնությունում երբեք չէր պարտվել Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադինում, գրում է Daily Mail-ը:

«Ստեմֆորդ Բրիջում» պորտուգալացի մասնագետի անպարտելիության շարքը հասել էր 77 խաղի: Մինչեւ այս լոնդոնցիները նրա գլխավորությամբ տարել էին 61 հաղթանակ՝ 16 խաղ ավարտելով ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսիում» աշխատել է 2004-2007-ը՝ լոնդոնյան ակումբ վերադառնալով այս մրցաշրջանից առաջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։