«Գոլդեն Սթեյտի» հարձակվող Ստեֆան Կարին ու «Շարլոտի» կենտրոնական Էլ Ջեֆերսոնը ճանաչվել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության Արեւմտյան եւ Արեւելյան գոտիների ապրիլ ամսվա լավագույն բասկետբոլիստներ, հաղորդում է NBA.com-ը:
Ապրիլին Կարիի միջին արդյունավետությունը կազմել է 26.4 միավոր եւ 9.9 փոխանցում։ Ջեֆերսոնի միջին արդյունավետությունը կազմել է 24,5 միավոր, ինչպես նաեւ 14.3 անդրադարձ:
Հիշեցնենք, որ «Շարլոտի» կենտրոնականը լավագույն խաղացող էր ճանաչվել նաեւ մարտին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում