16:05  ,  14 ապրիլի, 2014

Պահեստային ֆուտբոլիստը ներխուժել է խաղադաշտ եւ փրկել իր թիմին

Ֆուտբոլի Իրանի առաջին դիվիզիոնի «Նասաջի Մազանդարան» - «Շահրդարի Յասուջի»  հանդիպման ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել:

Թիմերից մեկի պահեստային ֆուտբոլիստը ներխուժել է խաղադաշտ եւ փրկել իր թիմին գոլից՝ գնդակը դուրս բերելով դատարկ դարպասից։ Հանդիպման մրցավարը նրան հեռացրել է խաղադաշտից եւ նշանակել ազատ հարված։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում