00:17  ,  14 ապրիլի, 2014

Դիեգո Կոստան խուսափել է լուրջ վնասվածքից

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վնասվածք է ստացել «Խետաֆեի» դեմ Պրիմերայի 33-րդ տուրի խաղում:

Իսպանիայի հավաքականի նորեկը 84-րդ րոպեին դարձել էր գոլի հեղինակ եւ, բախվելով դարպասաձողին, պատգարակով դուրս էր բերվել խաղադաշտից:

Խաղից անմիջապես հետո «Աթլետիկոն» թվիթերյան էջում հայտնել է, որ Կոստայի վնասվածքը լուրջ չէ:

Հիշեցնենք, որ «Խետաֆեի» դեմ խաղում բրազիլացի հարձակվողն իր 26-րդ գոլը խփեց Պրիմերայում եւ արդեն 2 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում