11:23  ,  24 փետրվարի, 2012

France Football. Ամալֆիտանո. Սա կյանքիս ամենագլխավոր շանսն է

Փետրվարի 29-ին Բրեմենում կայանալիք Գերմանիա – Ֆրանսիա ընկերական հանդիպմանը ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանն առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրել Մարսելի «Օլիմպիկի» կիսապաշտպան Մորգան Ամալֆիտանոյին։

France Football-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի հավաքականի նորեկը հայտարարել է, որ ինքն անելու է ամեն բան, որպեսզի արդարացնի մարզչի սպասելիքները։

«Հպարտ եմ, որ հանդես եմ գալու Ֆրանսիայի հավաքականում։ Վերջապես կիրականանա կյանքիս գլխավոր երազանքը։ Ես 15 տարեկան էի, երբ Ֆրանսիան հաղթեց 1998թ. աշխարհի առաջնությունում։

Հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատեմ։ Ես հավատում եմ ուժերիս, բայց դա միայն սկիզբն է։ Հանդիպումենրի ժամանակ միշտ հանդես եմ գալիս հնարավորություններիս առավելագույն սահմանով։

Եվրոպայի առաջնության մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, եւ, եթե գերմանացիների հետ հանդիպմանը կարողանամ ցուցադրել իմ լավագույն որակները, չի բացառվում, որ հնարավորություն կստանամ մասնակեցել Եվրո-2012-ին։ Այդ հանդիպումը կյանքիս ամենագլխավոր շանսն է»,- նշել է Ամալֆիտանոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով