12:06  ,  5 ապրիլի, 2014

Մինո Ռայոլա. «Բորուսիան» Մխիթարյանի համար միջանկյալ քայլ է, քանի որ կան «Բարսելոնան» եւ «Ռեալը»

«Շախտյորի» հետ որոշ խնդիրներ կային։ Նրանք ոչ մի կերպ չէին ցանկանում բաց թողնել Մխիթարյանին։ Բարդ էր, սակայն արդյունքում կարողացանք հաջողության հասնել, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, ով պատմել է 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին:

«Հենրիխն է կապ հաստատել ինձ հետ։ Երբեք ինքս չեմ արել առաջին քայլը։ Դա նույնն է, եթե բժիշկը հիվանդանոցում սկսի բղավել. «Չե՞ք ցանկանում լինել իմ հիվանդը»։ Հիվանդն ինքն է փնտրում լավագույն բժիշկին։ Բոլոր ֆուտբոլիստներն աշխատում են ինձ հետ, քանի որ ցանկանում են։ Ոչ մի անգամ պայմանագիր չեմ կքնել նրանց հետ։

Մի քանի տարբերակներ ունեինք, սակայն Մխիթարյանը շատ էր ցանկանում աշխատել Յուրգեն Կլոպի հետ եւ գտավ, որ «Բորուսիան» լավագույն անցողիկ քայլն է, քանի որ կան «Բարսելոնայի», «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պես ակումբներ:

Հենրիխը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա այն խաղացողներից է, ով հստակ գիտի, թե ինչ է ցանկանում կյանքից։ Նա դեռ չի կայացել որպես խաղացող եւ շարունակում է առաջադիմել։ Կարծում եմ՝ «Բորուսիան» լավ ընտրություն է, քանի որ այս պահին Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն է»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Terrikon-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում