21:52  ,  28 փետրվարի, 2014

Հայաստանի հավաքականը կխաղա Ալժիրի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ին Ժնեւում ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 26-րդ տեղը: Հայաստանը 30-րդն է:

Ալժիրից բացի, Հայաստանն ունի եւս երկու ստուգողական հանդիպում: Մարտի 5-ին Հայաստանը կմրցի Ռուսաստանի հետ, հունիսի 6-ին՝ Գերմանիայի հետ:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում Ալժիրի մրցակիցներն են Ռուսաստանը, Բելգիան եւ Հարավային Կորեան:

Ալժիրի հավաքականը մարտի 5-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Սլովենիայի, իսկ հունիսի 4-ին՝ Ռումինիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով