13:37  ,  3 մայիսի, 2012

Խաբի Ալոնսո. Գլխավորը «Բարսելոնային» գերազանցելն էր

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Իսպանիայի առաջնությունում չեմպիոն հռչակվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ինձ համար գլխավորն այն է, որ կարողացանք գերազանցել «Բարսելոնային»: Դա նշանակում է, որ մենք արժանի էինք չեմպիոնական տիտղոսին: Այս մրցաշրջանում մենք ուժեղագույնն էինք Իսպանիայում: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Ռեալը» պատասխանատվության մեծ զգացում ուներ երկրպագուների նկատմամբ եւ հուսախաբ չարեց նրանց: Անդադար աշխատեցինք՝ հասնելով մեր գլխավոր նպատակին: Այս տիտղոսը նվիրում եմ ընկերներիս եւ ընտանիքիս»,- Իսպանիայի հավաքականի խաղացողի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում