01:52  ,  3 մայիսի, 2012

Մադրիդի «Ռեալը» 32-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն

Չորս տարվա ընդմիջումից հետո Մադրիդի «Ռեալը» դարձյալ հռչակվեց ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն:

Պրիմերայի 20-րդ տուրից հետաձգված խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմը 3:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ, վաստակելով 94 միավոր, առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ 87 միավորով երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնայի» համար:

Չեմպիոնական խաղում մեկական գնդակ խփեցին Գոնսալո Իգուաինը, Մեսութ Օզիլն ու Կրիշտիանու Ռոնալդուն, ով առաջին խաղակեսում չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը: Պորտուգալացին Պրիմերայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 44-ի, իսկ Արքայական ակումբը 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Նախորդ անգամ «Ռեալը» չեմպիոն էր հռչակվել 2007/08 մրցաշրջանում:

Իսպանիայի առաջնություն. 20-րդ տուր

«Աթլետիկ» - «Ռեալ»՝ 0:3

Իգուային, 16, Օզիլ, 20, Ռոնալդու, 50

Հեռացում՝ Խավի Մարտինես, 72 («Աթլետիկ»)

«Վալենսիա» - «Օսասունա»՝ 4:0

Ադուրից, 77, 87, Ժոնաս, 83, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում