23:02  ,  30 ապրիլի, 2012

Goal.com. Մոուրինյոն ցանկանում է ազատվել Զիդանից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է պաշտոնանկ անել ակումբի սպորտային տնօրեն Զինեդին Զիդանին, հաղորդում է Goal.com-ը` հղում անելով Cadena SER-ին:

2009-ին ակումբի նախագահի աթոռին վերադառնալուց հետո Զիդանին հրավիրեց Ֆլորենտինո Պերեսը: 2010-ին թիմը գլխավորեց Ժոզե Մոուրինյոն, որը ցանկություն հայտնեց Զիդանին վստահել առաջին թիմի գործերը:

Սակայն  Cadena SER-ի եթերում իսպանացի լրագրող Խոսե Ռամոն դե լա Մորենան հայտարարել է, որ պորտուգալացին այժմ դժգոհ է լեգենդար ֆուտբոլիստի աշխատանքից:

«Կան բողոքներ, որ Զիդանը ոչինչ չի անում: Մոուրինյոյին մարդ էր պետք, որը կկարողանար դիմադրել կողմնակալ մրցավարներին», - ասել է լրագրողը:

Հիշեցնենք, որ անցած տարի Մոուրինյոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ակումբից հեռացվեց գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում