16:52  ,  30 ապրիլի, 2012

Ռունի ազգանունով մարզաշապիկն ամենավաճառվողն է

Սպորտային մարկետինգով զբաղվող «Sporting iD» միջազգային ընկերությունը հետազոտություն է անցկացրել եւ պարզել է, թե անգլիկական Պրեմյեր լիգայի գոյության 20 տարիներին որ ֆուտբոլիստների մարզաշապիկներն են առավել շատ վաճառվել աշխարհում:

Առաջին տեղում Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու Ուեյն Ռունին է: Հաջորդ տեղերում են Սթիվեն Ջերարդը («Լիվերպուլ»), Ֆերնանդո Տորեսը («Չելսի»), Կրիշտիանու Ռոնալդուն (նախկինում «Մանչեսթեր Յունայթեդ») եւ Ֆրենկ Լեմպարդը («Չելսի»), հաղորդում է The Mirror-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով