16:20  ,  30 ապրիլի, 2012

Եվրահանձնաժողովի նախագահը կբոյկոտի Ուկրաինան

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ չի մեկնի Ուկրաինա, եթե այդ երկրում չբարելավվի վիճակը մարդու իրավունքների պահպանման ոլորտում:

Հիշեցնենք, որ բազմաթիվ եվրոպացի քաղաքական գործիչներ կոչ են անում Եվրո-2012-ի ժամանակ բոյկոտել Ուկրաինան եւ չմեկնել այդ երկիր: Պատճառը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկումն է, որը եվրոպացիների կարծիքով, քաղաքական շարժառիթներ ունի, հաղորդում է  AP-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով