15:14  ,  30 ապրիլի, 2012

Նիկիտա Սիմոնյան. Ադվոկատն ազնիվ է վարվել

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին Դիկ Ադվոկատի որոշումը Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը համարում է ազնիվ ու վեհ:

«Չեմ հասկանում, թե ինչու է բոլորին այդքան զարմացրել Ադվոկատի որոշումը: Հոլանդացին կատարել իր գլխավոր խնդիրը` Ռուսաստանի հավաքականին դուրս է բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: Մարզչական կյանքի անբաժանա մասն է. կամ քեզ հեռացնում եմ, կամ ինքդ ես հեռանում: Ես ինքս ժամանակին աշխատել եմ «Սպարտակում», հետո «Արարատում», Օդեսայի «Չեռնոմորեցում»: Ես հասկանում եմ Ադվոկատին:

Այդ առիթով Վալերի Լոբանովսկին կենացի խոսք ուներ. «Խմենք մեր բացարձակապես անհույս գործի հաջողության համար»: Ադվոկատն ազնիվ է վարվել: Իսկ մեր գործն է աջակցել նրան եւ հավաքականին Եվրոպայի առաջնությունում: Հավաքականի խաղացողները պրոֆեսիոնալներ են: Վստահ եմ` Ադվոկատի որոշումը ֆուտբոլիստների խաղի վրա չի ազդի: Ադվոկատի ղեկավարությամբ առավելագույն խնդիրը լուծելու համար նրանք կանեն ամեն ինչ », - Սիմոնյանի խոսքը մեջբերում է Спорт-Экспресс-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով