14:33  ,  30 ապրիլի, 2012

Սերխիո Ռամոս. Արդեն մոռացել եմ չխփած 11 մետրանոցը

Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալի» 26-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխանում խաղում չխփած 11 մետրանոցին:

«Ես արդեն մոռացել եմ դրա մասին: Ես ժամանակ չունեմ այդ պատճառով տառապելու համար: Ես շնորհակալ եմ ակումբի երկրպագուներին, որոնք աջակցում են ինձ անկախ այն բանից, թե ինչպես եմ ես խաղում: «Ռեալը» մեծագույն ակումբ է, որն ապագայում իրեն դեռ կդրսեւորի», - Ռամոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում