13:21  ,  30 ապրիլի, 2012

Ռոնալդուն ու Մեսին զգալիորեն գերազանցում են բոլոր մյուս ֆուտբոլիստներին. Դեկու

Ռոնալդուն ու Մեսին զգալիորեն գերազանցում են բոլոր մյուս ֆուտբոլիստներին, հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացող, «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Դեկուն, որը Ռոնալդուի հետ խաղացել է ազգային հավաքականում, իսկ Մեսիի հետ` «Բարսելոնայում»:

«Ռոնալդուն ու Մեսին տարբեր խաղաոճ ունեն, սակայն նրանց ինչ-որ բան միավորում է. նրանք կարողանում են զարմացնել մրցակցին: Զարմանալին այն է, որ նրանք խաղընկերների համար ստեղծում են նույնքան գոլային պահեր, ինչքան իրենք են իրացնում: Իհարկե, երբ ես է խաղում նրանց հետ, նրանք երիտասարդ էին, բայց արդեն այն ժամանակ երեւում էր նրանց զարմանալի տաղանդը: Հրաշալի է, որ նրանք կարողացան զարգացնել իրենց ուժեղ կողմերը»,- ասել է Դեկուն, փոխանցում է Championat.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով