13:36  ,  30 ապրիլի, 2012

Ալվեշն ու Ալկանտարան ներողություն են խնդրել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Ալվեշն ու Տիագո Ալկանտարան ներողություն են հայտնել «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում (7:0) գոլը տոնելիս համատեղ պարելու համար:

5-րդ գոլից հետո երկու ֆուտբոլիստները տարվեցին պարով, որն ընդհատեց Կարլես Պույոլը:

«Ներողություն եմ հայտնում «Ռայո Վալյեկանոյի» երկրպագուներին: Ես չէի ցանկանում որեւէ մեկին վիրավորել: Պարզապես ես իմ հույզերը դրսեւորեցի պարի միջոցով», - Տիագոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում