12:41  ,  30 ապրիլի, 2012

Անգլիացիների հույսը Ռոյ Հոջսոնն է

Անգլիական Պրեմյեր լիգայի «Վեստ Բրոմվիչ» ակումբը պաշտոնապես թույլ է տվել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային բանակցություններ սկսել թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հետ: Անգլիայի ազգային հավաքականը փնտրում է մարզիչ, որը կառաջնորդի թիմին Եվրո-2012-ի ժամանակ:

Ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Դավիդ Բերնշտեյնը բանակցություններից հետո շնորհակալություն է հայտնել «Վեստ Բրոմվիչի» նախագահ Ջերեմի Պիսին եւ հայտարարել է, որ Ռոյ Հոջսոնը հավաքականին հետաքրքրող միակ մարզիչն է, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ փետրվարին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հրաժարական տվեց իտալացի Ֆաբիո Կապելոն, որը դեմ դուրս եկավ Ջոն Թերիին ավագի թեւկապից զրկելու որոշմանը: Թերին ավագի թեւկապից զրկվեց սեւամորթ Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար: Թերի դատավարությունը կսկսվի հուլիսի 9-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով