13:04  ,  30 ապրիլի, 2012

Ադվոկատը չի մնա Ռուսաստանի հավաքականում

Դիկ Ադվոկատը չի պատրաստվում Եվրո-2012-ից հետո երկարաձգել պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ:

«Այո, Եվրոպայի առաջնությունից հետո ես կհեռանամ: Պատճառն առայժմ չեմ կարող հայտնել, բայց վստահեցնում եմ պատճառը գումար չէ: Ֆուտբոլիստներին առայժմ այս մասին չեմ հայտնել:

Վստահ եմ, որ այս նորությունը չի ազդի մեր պատրաստության վրա: Կանենք հնարավոր ամեն ինչ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար», - Ադվոկատի խոսքը մեջբերում է «Советский Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Ադվոկատը Ռուսաստանի հավաքականը գլխավորել է 2010թ. մայիսին` կնքելով 2 տարի + 2 տարի սխեմայով 4 տարվա պայմանագիր 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով