11:34  ,  30 ապրիլի, 2012

Պատրիս Էվրա. «Սիթին» կարող է հեղափոխություն անել Անգլիայում

Հրաշալի կլիներ «Յունայթեդի» հետ նվաճել 5-րդ չեմպիոնական տիտղոսը, սակայն «Սիթին» վտանգավոր թիմ է, մանչեսթերյան դերբիից առաջ հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան:

«Առաջնության ավարտին «Մանչեսթեր Սիթին» լավ արագություն է հավաքել: Ես վստահ եմ` եթե մենք հիմա նրանց չկանգնեցնենք, ապա առաջիկա մի քանի տարիներին նրանք կլինեն մեր հիմնական մրցակիցը:

Թիմը մեծագույն է դառնում` նվաճելով առաջին տիտղոսը: «Սիթին» մեծ ապագա ունի:

Եթե նրանք հաղթեն այս տարի, ապա դա հեղափոխություն կլինի Անգլիայի առաջնությունում: Իսկ ֆուտբոլային հեղափոխությունները` «Յունայթեդի» արտոնությունն է», - Էվրայի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում