09:57  ,  30 ապրիլի, 2012

«Պորտուն»` Պորտուգալիայի չեմպիոն

Ֆուտբոլայի Պորտուգալիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Պորտուն» ապահովեց չեմպիոնական տիտղոսը:

Այդ մասին հայտնի դարձավ, երբ «Պորտուի» գլխավոր մրցակից լիսաբոնյան «Բենֆիկան» ոչ ոքի` 2:2 հաշվով խաղաց «Ռիու Ավեի» հետ եւ կորցրեց տեսական հնարավորությունը հասնել առաջատարին:

«Պորտուն» 26-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն: Նախորդ տասը տարում թիմը ութ անգամ նվաճել է տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով