09:22  ,  30 ապրիլի, 2012

«Բավարիայի» նախագահ. Պլատինին պետք է օգնի Տիմոշենկոյին

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսը ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին կոչ է արել ճնշում գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա, որպեսզի բարելավվեն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պայմանները ազատազրկման մեջ: Der Spiegel-ին տված հարցազրույցում Հենեսը հույս է հայտնել, որ Տիմոշենկոյի գործի վերաբերյալ հստակ դիրքորոշում կհայտնեն Միշել Պլատինին եւ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահին Լյովտ:

«Գազի գործով» դատապարտված Տիմոշենկոն անցած շաբաթ հայտարարեց, որ հիվանդանոցից բանտ տեղափոխելու ժամանակ իրեն ծեծի են ենթարկվել:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ներքին գործերի նախարարը հնարավոր է` բոյկոտեն Եվրո-2012-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով